Հայաստանը կհատկացնի եւս 43 մլն դրամ (մոտ 90 հազար դոլար) Սիրիայից փախստանների օգնության համար: Այս մասին որոշումն ընդունվեց մայիսի 4-ին՝ կառավարության նիստում:
Գումարը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը փախստականների համար հումանիտար օգնության անհրաժեշտ ապրանքներ կգնի:



























