Տավուշի մարզում այսօր՝ մայիսի 4-ին ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, վիրավոր Շիրազ Կամոյի Սահակյանին տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։




























