Այսօր, նոյեմբերի 22-ին Աբու Դաբիում կմեկնարկի ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի մրցաշարը, որը Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունից հետո առաջին խոշոր մրցաշարն է մեծահասակների համար: Աբու Դաբիի մրցաշարը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային է, բացի այդ ունի 150 հազար դոլար մրցանակային հիմնդրամ:
49 երկրների 278 մարզիկների թվում են նաեւ Հայաստանի երեք ուժեղագույն ձյուդոյիստները` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը: Կանանց 48 կգ քաշային կարգում հանդես կգա Գայանե Հարությունյանը: Գրան Պրի մրցաշարերում սփոփիչ գոտեմարտեր չկան եւ կիսաեզրափակիչում պարտություն կրած մարզիկները հռչակվում են բրոնզե մեդալակիր:





























