ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, նույն օրը նա ընդունել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին` Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք կապերի ներկա մակարդակին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում եւ Արցախին սատարելու գործում:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:



























