ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 14.05.2017թ.-ին Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների եւ  Երեւանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով` նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության  28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել եւ քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն: