ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարաի տեղակալ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մեկ այլ հրամանգրով Արտակ Զաքարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Նշենք, որ եւ Արտակ Զաքարյանը, եւ Արտակ Դավթյանը ԱԺ պատգամավոր են եղել: