Թուրք-իսրայելական գործարար խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 1-ին` Թել-Ավիվում: Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Բենյամին Բեն Էլիզերը մասնակցելու է նիստին եւ հանդես է գալու բացման խոսքով:

Ակնկալվում է, որ մասնակցության համար Իսրայել կժամանի թուրք գործարարների մեծ պատվիրակությունը՝ Խորհրդի թուրք համանախագահ Էքրեմ Գյուվենդիրենի գլխավորությամբ: Իսրայելական կողմից Խորհուրդը գլխավորում է Մենաշե Կարմոնը:

Նշենք, որ վերջին շրջանում Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները բավական սրվել են եւ այս հանդիպումն առաջինն է լինելու բարձր մակարդակով: «Ազատության նավատորմի» միջադեպից հետո նոյեմբերի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել հրաժարվել Իսրայելի հետ համատեղ ռազմա-ծովային զորավարժություններից: