Ադրբեջանի սահմանադրական դատարանը նոյեմբերի 26-ին կայացած նիստում որոշել է երեք օրով հետաձգել խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաստատումը:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի հանրային հեռոսւտաընկերության «Ջարչի» հաղորդումը, ՍԴ-ի այսօրվա նիստում ելույթ է ունեցել գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով, ընտրական օրենսդրության խախտման վերաբերյալ 89 դիմում-բողոք է ստացվել, սակայն քրեական գործ է հարուցվել միայն մեկ դեպքով:
ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը կոչ է արել հաստատել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե խախտումների մասին հաղորդումները չեն արտացոլվել միջազգային դիտորդների զեկույցներում:
ՍԴ-ն, սակայն, որոշել է հետաձգել ընտրությունների արդյունքների հաստատումը երեք օրով:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցում ընդգծվել էր, թե Ադրբեջանում ընտրությունների ժամանակ առջընթաց չի արձանագրվել, եւ կոպիտ խախտումներ են գրանցվել:





























