Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը պատրաստ է այդ կառույցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հնարավորությանը եւ գիտի, թե ինչպես պահել այդ դեպքում:  Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով կազմակերպության նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե ենթահանձնաժողովի հարցը քննարկվելու է հունվարին:

Ընդ որում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը աննպատակահարմար է համարում նման հանձնաժողովի ստեղծումը: «Բայց ես չեմ բացառում հնարավորությունը, որ այն ի վերջո կստեղծվի: Սակայն, կրկնվեմ, մենք պատրաստ ենք դեպքերի նման զարգացմանը եւ գիտենք՝ ինչ անել այդ դեպքում»,- հայտնել է Հարությունյանը:

Նշենք, որ նախօրեին ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն թուրքական Aksiyon պարբերականին տված հարցազրույցում  կրկին խոսել էր ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման մասին: