Հայաստանում կրծողների համաճարակ է, կարծում է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Պատճառն այն է, որ Արարատյան դաշտում եւ մյուս շրջաններում կրճատվել են ցանքատարածությունները։ «Հողերի վարն ու ոռոգումը մեխանիկորեն վերացնում էին կրծողներին, բայց հողերի չմշակումը հանգեցրեց կրծողների տարածմանը»,- ասաց Բերբերյանը։
Պատճառներից մեկը, որ կրծողների դեմ պայքարն անարդյունավետ է, այն է, որ թունաքիմիկատները տրվում են մարզպետարաններին՝ փոխանակ արտադրողներին տալու։




























