Բրիտանական ոստիկանությունը ատելության հողի վրա հանցագործություն է համարում Լոնդոնում երկու մարդու վրա ծծմբաթթու լցնելու դեպքը։

Metro-ի փոխանցմամբ, 37-ամյա Ջամիլ Մուխթարի ու 21-ամյա Ռեշամ Կհանի դեմքին թթու են լցրել։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Ջամիլը իր զարմուհու՝ Ռեշամի հետ ռեստորան է գնացել, որպեսզի տոնի նրա 21-ամյակը։ Երբ նրանց մեքենան կարմիր լույսի տակ կանգնել է, նրանց մոտեցել է մի երիտասարդ ու դեմքին ինչ-որ հեղուկ լցրել։ Երկուսն էլ դեմքի սարսափելի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Ջամիլին արհեստական կոմայի վիճակ են մտցրել։ Ոստիկանությունը հետախուզություն է հայտարարել 24-ամյա Ջոն Թոմլինի նկատմամբ։

Ոստիկանությունում համարում են, որ դա ատելության հողի վրա հանցագործություն է։