Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում Ավստրալիան «Օգնության կհասնի Միացյալ Նահանգներին»։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, երբ Փհենյանը հայտարարեց Գուամի տարածքի մերձակայքում հրթիռներ արձակելու մտադրության մասին, փոխանցում է AFP–ն։
«ԱՄՆ–ն Ավստրալիայից ավելի ուժեղ դաշնակից չունի», - ասել է Թերնբուլը։ Նրա խոսքով՝ ANZUS–ը ստորագրած երկրները Ավստրալիայի կամ ԱՄՆ–ի վրա հարձակման դեպքում օգնության կհասնեն, նրանցից մեկը օգնության կհասնի մյուսին։ «Եթե Հյուսիսային Կորեան հարձակվի ԱՄՆ–ի վրա, այդժամ կգործի ANZUS համաձայնագիրը, եւ Ավստրալիան օգնության կհասնի Միացյալ Նահանգներին»։
ANZUS –ը՝ «Խաղաղօվկիանոսյան անվտանգության պակտը», 3 երկրների ռազմական միություն է (Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ ԱՄՆ)։




























