Կատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է օգոստոսի 17-ին Բարսելոնում եւ Կամբրիլսում ահաբեկչությունների հետ կապված չորրորդ կասկածյալի ձերբակալության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չորրորդ մարդն է ձերբակալվել՝ կապված Կամբրիլսում եւ Բարսելոնում վերջին ժամերի իրադարձությունների հետ»,- նշված է կատալոնական ոստիկանության կարճ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչությունն իրագործողները եղել են 12 մարդուց կազմված ահաբեկչական բջջի անդամներ:

Վերջին տեղեկություններով՝ նրանցից հինգը չեզոքացվել են Կամբրիլսում ահաբեկչություն իրականացնելու փորձ կատարելիս, ներկա պահին չորսը ձերբակալված են, եւս երեքը ազատության մեջ են: