Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով սիգի ու իշխանի վերարտադրության ժամանակահատվածում` 2010թ. դեկտեմբերի 9-28-ին եւ 2011թ հունվարի 1-ից 20-ը ներառյալ Սեւանա լճում եւ իշխանի ձվադրավայր հանդիսացող գետերում արգելվել է ձկան եւ խեցգետնի որսը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. դեկտեմբերի 29-31-ին Սեւանա լճում թույլատրվել է կարասի եւ խեցգետնի որսը:

Սույն հրամանի պահանջները կատարելու նպատակով իրականացվելու են համատեղ միջոցառումների ծրագիր` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, Գեղարքունիքի ՏԲ եւ «Սեւան» ԱՊ աշխատակիցների կողմից: