Այսօր՝ սեպտեմբերի 10-ին ուժեղ քամին ու հորդառատ անձրեւները հասել են Ֆլորիդայի ափերին, միաժամանակ թերակղզուն է մոտենում ավերիչ «Իրմա» փոթորիկը։

Ափին բարձրանում է ջրի մակարդակը, սպասվում է, որ փոթորիկը ջրի տակ կթողի մի շարք շրջաններ։

Տեղի իշխանությունները հրամայել են տարհանել շուրջ 6,3 մլն մարդու։ Դա Ֆլորիդայի բնակչության քառորդ մասն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իրման» ԱՄՆ ափերին կհասնի այսօր կեսօրին։ Ֆլորիդա-Քիս կզիներում արդեն արձանագրվել են թեթեւ ավերածություններ, մոտ 76 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ենթադրվում է, որ հենց այդ կղզիներում կլինի ամենաուժեղ հարվածը։

Սեպտեմբերի 9-ի երեկոյան նահանգպետ Ռիք Սքոթը հայտարարել է, որ տարհանման ժամկետն արդեն անցել է, Ֆլորիդայի բնակիչներին հրահանգված է լքել իրենց տները, ինչպես նաեւ խուսափել ճանապարհներով երթեւեկելուց։ Նրա խոսքով, այժմ արդեն շատ ուշ է ռիսկի գոտին լքելու համար։