Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով նվազել են 0,17 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,84 դոլարի, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0,21 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 61,23 դոլար:




























