«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ 5-րդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը սոցցանցում ուշագրավ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Դուբայից:

Խորհրդարանական աշխատանքից հետո Լ. Խաչատրյանը որոշել է իրեն մի լավ հանգիստ պարգեւել՝ լողավազան, գինարբուք, անգամ մասնակցել է փրփուր փարթիի:

Ի դեպ, Դուբայում նա հանդիպել է եւս մի նախկին պատգամավորի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության 5-րդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ում հետ էլ վայելել են Դուբայի գեղեցիկ երեկոն սրճարանում:

Իսկ Դուբայի արեւոտ լողափերում նրան մենակ չի թողել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը, ում հետ էլ ուղեւորվել է հանգստի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում