Հագեշտայնում ջրմուղի ընկերության աշխատակիցները խողովակներ են տեղադրել եւ հայտնաբերել են սննդի պատրաստման համար փոքրիկ աման, հաղորդում է moya-planeta.ru-ն:
Ներսում հայտնաբերել են 500 մետաղադրամներ, որոնցից 12-ը ոսկի են եղել: Հնագետ Պիտեր դե Բոերը հայտնել է.
«Մետաղադրամների մեծ մասը վերաբերում է 1470-1480 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածին, դրանց վրա պատկերված է Անգլիայի թագավորը Հենրիխ VI-ը, Հռոմի Պողոս II պապը եւ Բուրգունդիայի Դավիթը, որը Ուտրեխտի եպիսկոպոսն էր»:



























