ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության  գլխավոր տնօրենի պաշտոնից  ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել են ՕԵԿ-ից՝ հավելելով, որ իրականությանը չի համապատասխանում մամուլի տեղեկությունը, ըստ որի նրան հեռացրել են ՕԵԿ-ից, ավելին Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ համագումարում ընտրվել  է կուսակցության վարչության անդամ:

«Հայասի գրուպ» ընկերության  տնօրինման եւ ղեկավարման գործառույթները  օրենքով սահմանված  կարգով Արթուր Բաղդասարյանը փոխանցել է որդուն՝ Վահան Բաղդասարյանին, ով հետայսու  կիրականացնի ընկերության գործունեության ամբողջական ղեկավարումը:

ՕԵԿ-ը քաղաքական կառույց է, իսկ «Հայասի գրուպը» վերամշակող ձեռնարկություն եւ, հետեւաբար, լուրը, թե իբր ով դուրս է գալիս ‹‹Հայասի գրուպ›› ընկերությունից հեռացվում է նաեւ կուսակցությունից ոչ միայն ապատեղեկատվություն է, այլ նաեւ՝ անհաթեթություն , առավել եւս, որ ընկերության բազմաթիվ աշխատակիցներ անկուսակցականներ են»,-ասված է ՕԵԿ-ի պարզաբանկանմեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, իրենց տեղեկություններով «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացվել է կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը:

«Վերջինս ՕԵԿ նախագահին պատկանող «Հայասի» ընկերության տնօրենն էր, եւ տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո հեռացվել է նաեւ կուսակցությունից:

ՕԵԿ-ն ու «Հայասին» այժմ մեկ միասնություն են, եւ բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Հայասիում», նաեւ կուսակցության անդամ են:

Արթուր Բաղդասարյանը կուսակցությունը պահելու այլ ճանապարհ չի գտել, քան գործարան-կուսակցություն սինթեզի իրականացումը: Բազմաթիվ ՕԵԿ-ականներ են անցել Հովհաննես Մարգարյանի ճանապարհով, երբ նրանց հեռացրել են գործարանից, կուսակցության հետ կապը կտրվել է ինքնաբերաբար»,-գրել է թերթը: