Ճապոնիայի կայսերական ընտանիքի կանայք չեն մասնակցի թագաժառանգ Նարուհիտոյի գահը ստանձնելու արարողությանը, որը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 1-ին կայսր Ակիհիտոյի հրաժարականից հետո, հաղորդում է Japan Times–ը։

Ակիհիտոն Ճապոնիայի կայսր էր դարձել 1989 թվականի հունվարի 7-ին ՝ ժառանգելով գահը հոր մահվանից հետո։ Այն ժամանակ եւս նրա գահակալություն արարողությանը մասնակցում էին միայն տղամարդիկ։ Նշենք, որ կանայք կայսրի գահը ստանձնելու արարողությանը չեն մասնակցում 1889 թվականից սկսած։