Դրա քննարկումը չի եղել դեռ։ Այսկերպ է պատասխանել վարչապետ Կարեն Կարապետյանը առաջին փոխվարչապետի պաշտոնում իր նշանակման հնարավորության մասին հարցին։
Այսօր, մարտի 21-ին՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, թե փոքր եւ միջին բիզնեսը շնչահեղձ է լինում։ «Դեկտեմբերին ընդունել եք, որ վարչապետի հարցի առկախված լինելու փաստն ազդում է բիզնեսի վրա»,- ասել է Մարուքյանը։ «Փոքր եւ միջին բիզնեսն աճել է, կառավարությունում մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է վարչապետը։
Հարցին, թե Կարապետյանն աշխատելո՞ւ է արդյոք առաջին փոխվարչապետի պաշտոնում, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Հարց եք տվել՝ պատրա՞ստ եք, թե՞ չէ, ասել եմ հա։ էդ քննարկումը դեռ չկա։ Շնորհակալություն»։



























