BBC-ի կողմից կազմակերպած Մեծ Բրիտանիայի թագուհու 92-ամյակին նվիրված տոնական համերգի տոմսերը ազատ վաճառքի են հանվել: Տոմսերի գները սկսվում են 32 դոլարից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Travel+Leisure ամսագիրը:
Ապրիլի 21-ին Սթինգի, Շեգիի, Քայլի Մինոուգի, Քրեգ Դեվիդի, սեռ Թոմ Ջոնսի եւ Ladysmith Black Mambazօ-ի մասնակցությամբ համերգը կկայանա Royal Albert Hall-ում: Դեռ հայտնի չէ, թե թագուհուց բացի ով ներկա կգտնվի միջոցառմանն արքայական ընտանիքից:




























