Բելառուսի ժողովրդական հանրապետության հռչակման 100-ամյակի տոնակատարության օրը Մինսկում առնվազն 30 մարդ է ձերբակալվել: Մարտի 25-ին՝ կիրակի օրը, տնից դուրս գալուց անմիջապես հետո ձերբակալվել է նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկեւիչը: Ըստ BelaPAN գործակալության՝ վերջին մի քանի օրվա ընթացքում նրա տան մոտ քաղաքացիական հագուստով մարդկանցով միկրոավտոբուսներ էին հերթապահում:

Ինչպես պարբերականին հայտնել է ընդդիմադիր գործչի կինը՝ Մարինա Ադամովիչը, նա 2017 թվականի աշնանը տեղի ունեցած ակցիաներից մեկի համար մեկուսարանում 10 օր կանցկացնի: Յակուբ Կոլասի հրապարակում, որտեղ պետք է կայանար չթույլատրված «Արժանապատվության երթը», առնվազն 30 մարդ է ձերբակալվել: