Հարավային Դանիայի համալսարանի գրադարանում հայտնաբերված XVI-րդ եւ XVII դարերի երեք գրքերի շապիկները հետազոտողներին հետաքրքրել են կանաչ ներկի շերտի տակ թաքնված տեքստի պատճառով: Ըստ երեւույթին, շապիկների համար օգտագործել են միջնադարյան ձեռագրերի մասերը, որոնք հռոմեական իրավունքի տեքստեր են պարունակում, հաղորդում են «Մոյա պլանետան»:

Դժվարընթեռնելի ձեռագրերը ռենտգենոսպեկտրալ միկրոանալիզի են ենթարկել՝ կանաչ ներկի շերտը մաքրելու եւ  թանաքների քիմիական կազմի վրա կենտրոնանալու համար:

Անալիզը ցույց է տվել, որ կանաչ ներկը «փարիզյան կանաչ» էր՝ մկնդեղի հիման վրա պիգմենտ, որը լայնորեն օգտագործվել է Եվրոպայում:

Գիտնականները կարծում են, որ գրքերի շապիկները  մկնդեղով պատել են միջատներից պաշտպանելու համար: Այժմ երեք թունավոր հատորները պահվում են առանձին տուփերում լավ օդափոխվող սենյակում: Գիտնականները նախատեսում են թվայնացնել դրանք, գրքերի հետ ֆիզիկական շփումը նվազագույնի հասցնելու համար: