Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերն ամենաշոգն է եղել աշխարհում: Կիրիյատեում (Օման) հունիսի 26-ին օդի ջերմաստիճանը հասել է +50 °С-ի:

Օմանի համար սա այնքան էլ արտասովոր չէ, սակայն գիշերն օդի ջերմաստիճանը հասել է միայն +42.6 °С-ի, ինչն ամենաբարձր գիշերային ջերմաստիճանն է ամբողջ աշխարհում: Նման նախորդ ռեկորդը սահմանվել է դարձյալ Օմանում. 2011 թվականի հունիսի 27-ին Հասաբ օդանավակայանում գիշերը ջերմաստիճանը եղել է +41.9 °С, գրում է LiveScience-ը:

Ամենատաք օրը նույնպես Արաբիայում է արձանագրվել. 2016 թվականի հուլիսին Քուվեյթում +54 °С է գրանցվել: