Ինդոնեզական Բալի կղզում գտնվող Ագունգ հրաբուխը երկու կիլոմետրի հասնող մոխրի սյուն է արտանետել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Jakarta Post թերթը:
Պարբերականի համաձայն՝ լավայի եւ մոխրի արտանետումը գրանցվել է երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 21:09-ին: Ըստ սեյսմոլոգների՝ հրաբխի ժայթքումը շարունակվել է ավելի քան 7 րոպե: Եւս մեկ ժայթքում տեղի է ունեցել երեքշաբթի ժամը 04:13-ին: Ընդ որում, հրաբուխը կրկին երկու կիլոմետրի հասնող մոխրի սյուն է արձակել:
Ժայթքումը հրդեհների է հանգեցրել հրաբխի գագաթից երկու կիլոմետր հեռավորության վրա: Վերջին ժայթքումն ամենաուժեղն էր անցյալ տարվա նոյեմբերին գրանցված հրաբխի ակտիվացումից հետո: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ագունգայի մոտակայքում բնակվող մարդիկ լքել են իրենց տները:
Mount Agung is keeping us busy and alert these days. Keep in mind Bali is safe, except from a 4km evac zone around the crater.
— Roy Suer
Bali is safe!
Amazing photo by @emocean.one #agung #bali pic.twitter.com/6wWIb9PspH





























