Մինչեւ 2080 թվականը կտրուկ կավելանա մարդկանց թիվը, որոնք կարող են մահանալ շոգից, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության եւ առողջապահության ոլորտում, հաղորդում է Reuters-ւ՝ վկայակոչելով հետազոտությունը:
Դրա տվյալներով՝ ջերմային ալիքների հետեւանքով մահվան դեպքերը կարող են աճել արեւադարձային եւ ենթաարեւադարձային շրջաններում, դրանց հետեւում են Ավստրալիան, Եվրոպան եւ ԱՄՆ-ն:
PLOS Medicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ ենթադրվում է, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար հարկավոր է հետեւանքների մեղմացման ավելի խիստ միջոցներ կիրառել:
Փորձագետները հույս ունեն, որ իրենց հետազոտությունները, որոնցում մաթեմատիկական մոդելավորում է օգտագործում, որոշումներ կայացնողներին կօգնեն կլիմայի փոփոխության ռազմավարության ծրագրման հարցում:
Արդյունքները ցույց են տվել, որ 1971-2020 թվականների ժամանակահատվածի համեմատ եւ ծայրահեղ սցենարի պայմաններում ջերմային ալիքների հետեւանքով մահերի թիվը Ֆիլիպիններում 2031-2080 թվականներին 12 անգամ կավելանա:
Նույն սցենարի համաձայն՝ Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում մահվան հնգակի աճի կբախվեն, իսկ Բրիտանիայում մահերի թիվը կարող է աճել 4 անգամ:



























