Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը իր պարտականությունների կատարմանն է վերադարձել ֆիզիոլոգիական արձակուրդից հետո, հայտնում է TVNZ հեռուստաալիքը:

Նա դստեր ծնունդից հետո արձակուրդ էր գնացել 6 ամիս առաջ: Արդերնի բացակայությամբ վարչապետի պարտականությունները կատարել է նրա տեղակալ Ուինսթոն Պիտերսը:

Հինգշաբթի Պիտերսը Սինգապուրում ընթացող Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների նախարարների հանդիպմանն է մեկնել նախկին՝ ԱԳ նախարարի կարգով:

Նոր Զելանդիայում ընտրություններն անցկացվել էին 2017 թվականի սեպտեմբերի 23-ին, որոնց արդյունքներով ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չէր ստացել: Լեյբորիստական կուսակցությունը ղեկավարող Արդերնը կարողացել էր իշխող կոալիցիա կազմավորել՝ ստանալով «Առաջին հերթին Նոր Զելանդիան» կուսակցության առաջնորդ Պիտերսի աջակցությունը: Ընթացիկ տարվա հունվարին վարչապետը հայտարարել էր, որ հղի է: