ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ.Քենեդիի բազմաթոռը, որում նա նստել է Օվալաձեւ աշխատասենյակում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, աճուրդում վաճառվել է 50.000 դոլարով, հաղորդում է AP-ն:
Բազկաթոռն ու ԱՄՆ 35-րդ նախագահի հետ կապված այլ իրեր աճուրդի էին հանվել Քեյփ Քոդում (Մասաչուսեթս նահանգ):
15 գրիչներն էլ, որոնցով Քենեդին տարբեր պայմանագրեր է ստորագրել, վաճառվել են 60.000 դոլարով:




























