WTI տեսակի նավթի գինը բարձրանում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 67,88 դոլարի:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 74,61 դոլարի:
Օգոստոսի 22-ի երեկոյան Brent եւ WTI տեսակի նավթի գները աճել են ավելի քան 3 տոկոսով։




























