Երեւանի անձնագրային ծառայությունները առաջիկա շաբաթ-կիրակի օրերին աշխատելու են հերթափոխով:
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Երեւանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 8-րդ կետի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթղերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչեւ 29.08.2018թ. ժամը 18.00-ն։
Գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ Երեւանի անձնագրային ծառայությունները սույն թվականի օգոստոսի 25-ին եւ 26-ին՝ շաբաթ եւ կիրակի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով 10.00-15.00-ը»:





























