ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 517 դեպք, որից 291-ը՝ արտակարգ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 173 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 4 եւ տուժել 97 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 30 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 6 դեպք, որի հետեւանքով տուժել է 11 քաղաքացի:

«ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները»,-ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: