ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 24-ին՝ 16:00-ի սահմաններում, աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Դ.-ի անվամբ քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են դառնահամ զանգվածով յոգուրտի պլաստմասսե տարա:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ն. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային մեկ հեռախոս, «Դիմեդրոլ» գրառմամբ հեղուկով 18 սրվակ եւ 86 դեղահաբ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:





























