Բեռլինի միավորման 30-ամյակի տոնակատարությունների նախօրեին Berliner Festspiele փառատոնի կազմակերպիչները բանակցություններ են վարում քաղաքի վարչակազմի հետ կեղծ Բեռլինյան պատ կանգնեցնելու հարցով, հայտնում է The Art Newspaper–ը։
Կազմակերպիչների մտահաղացմամբ՝ պատը կարող է հոկտեմբերի 3-ին հայտնվել Ունթեր դեն Լինդեն խճուղում եւ այնտեղ մնալ մինչեւ նոյեմբերի 9-ը՝ Բեռլինի միավորման օրը։ Միջոցառումից հետո պատը կոչնչացվի։
Berliner Festspiele–ի ներկայացուցիչը պատմել է, որ պատի մոտ ընկած տարածքում նախատեղվում է վերականգնել Արեւելյան Բեռլինին բնորոշ գծերը, որով մարդիկ կկարողանան պատկերացում կազմել ամբողջատիրական երկրում կյանքի առանձնահատկությունների մասին։





























