Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Կոտայքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ եւ մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երաշխավորում է մրցույթի՝ արդար եւ թափանցիկ անցկացումը եւ հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետեւել իրադարձություններին, դիմել մրցույթին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերն ու դպրոցի զարգացման ծրագիրը: