Վիետնամական դատարանը Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացուն դատապարտել է մահապատժի թմրամիջոցների թրաֆիքինգի մեղադրանքով, հաղորդում է AP-ն: Թմրանյութերի վաճառքով զբաղվող Կոետզ Տիրոն Լին ձերբակալվել էր 2016 թվականի հունիսին միջազգային օդանավակայանում՝ իր իրերի խուզարկումից հետո:
Վիետնամական ոստիկանությունը հայտնում է 1.5 կիլոգրամ կոկաինի վաճառքի փորձի մասին: Հանցագործը հույս ուներ գործարքից 3500 դոլար ստանալ:
Վիետնամում թմրամիջոցների թրաֆիքինգի համար պատիժը համարվում է ամենախիստն աշխարհում: Այդպես, նույնիսկ 100 գրամ հերոինի կամ կոկաինի վաճառքի համար մահապատիժ է նախատեսված:





























