Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 5, շորթման 2, անձի առեւանգման, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության եւ ծեծի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, ինչպես եւ կամավոր ներկայացել է 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: