«Կանեփ-կակաչ 2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 27-ին, ժամը 08.35-ին, Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրից բերման է ենթարկվել 40-ամյա Արմեն Ա.-ն:

Նա հունվարի 9-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերի մեղադրանքով: