Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատեւ տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել  դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ եւ սպիտակ փոշենման զանգված:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: