Լոռու մարզում, օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 1 տանը հրդեհ է բռնկվել եւ հարկավոր է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը, այնուհետեւ մարել այն:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել նշված տանը բնակվող 3 ընտանիքների գույքը, սակայն այն մասամբ այրվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























