Ավելի քան 10 հազար մարդ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում երեքշաբթի մասնակցում է բողոքի ցույցին ընդդեմ կրթական ոլորտի բարեփոխումների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Սա վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ցույցերից է։

Ցուցարարները ուսուցիչներ են, ծնողներ ու աշակերտներ, որոնք հավաքվել են նախագահական պալատի մոտ «Պետական կրթության ոչնչացում չի լինելու», «Ձեռքներդ քաշե՛ք կրթությունից եւ դպրոցից» կարգախոսներով։ Ցուցարարները սուր քննադատության են ենթարկել կառավարությանն ու կրթության նախարարին։  

Կիպրոսի կառավարությունը մտադիր է «կրթության ռացիոնալացում» իրականացնել, որի հիմնական նպատակը կրթության ծախսերի կրճատումն է 30 միլիոն եվրոյով, ինչպես նաեւ ուսուցիչների թվի կրճատումը։