Տավուշի մարզում օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղավան-Դեղձավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 31-ամյա Աշոտ Մ.-ն իր վարած Opel մակնիշի 34 VT 345 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածել էկեյտրասյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել հողատարածքում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից այնուհետեւ՝ Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն:

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ Աշոտ Մ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում: