2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 204 քաղաքացի, որոնցից 145-ը ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի եւ 71 հիվանդի տեղադրվել է 84 ստենտ:

Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառայության ստեղծումից անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 1460 քաղաքացի, որոնցից 1104-ի մոտ կատարվել է կորոնար անոթների անգիոգրաֆիա եւ 637 ստենտավորում:

Ընդհանուր առմամբ պետական բյուջեից անգիոգրաֆիայի ծառայության համար ֆինանսավորվել է 623 մլն 637 հազար դրամ:

Նշենք, որ անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով` սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի եւ շտապօգնության ծառայության հետ: