ԱՄՆ-ում վիճակախաղում խաղարկվել է ռեկորդային՝ 1,6 մլրդ դոլարի ջեքփոթը, հայտնել են Mega Millions վիճակախաղի կազմակերպիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շահել են 5, 28, 62, 65, 70 թվերը եւ 70 «մեգագունդը»: Դեռեւս հայտնի չէ՝ որեւէ մեկը մրցանակին տիրացել է, թե ոչ, այս մասին նորությունները սպասվում են առաջիկա ժամերին:

Չորեքշաբթի մեկ այլ վիճակախաղում՝ Powerball-ում կխաղարկվի ռեկորդայինների շարքից եւս մեկ ջեքփոթ՝ ավելի քան 600 մլն դոլար չափով:

ԱՄՆ երկու խոշորագույն վիճակախաղեր Mega Millions-ը եւ Powerball-ը վերջերս իրենց կանոններն այնպես էին փոխել, որ առանձին խաղացողների շահելու հավանականությունը, ինչն առանց այն էլ աստղաբաշխորեն ցածր է, ավելի նվազի: Բայց, միաժամանակ, վիճակախաղերում սկսել են խաղարկել ռեկորդային ջեքփոթեր, ինչը լրացուցիչ գնորդների է գրավել:

Եթե երեքշաբթի ոչ մեկը ջեքփոթը չշահի, հաջորդ խաղարկությունը կարող է աճել մինչեւ 2 մլրդ դոլարի: