Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպառնալիք է մարդու իրավունքների եւ խաղաղության համար: Քաղաքական գործիչն այս մասին նշել է իր թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ նա այս հայտարարությունն արել է՝ կապված Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Վաշինգթոնի մտադրության հետ:
«…ԱՄՆ-ն աշխարհում խաղաղության եւ մարդու իրավունքների թշնամին է»,- հայտարարել է Մորալեսը:
Նա նշել է, որ այս մասին են վկայում ինչպես Պայմանագրից դուրս գալու ամերիկյան մտադրությունը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկայից միգրանտներին կանգնեցնելու նպատակով զինվորականներին Մեքսիկայի սահման ուղարկել սպառնալը:
Trump threatens to send send his troops to the Mexican border against thousands of Central American migrants, after announcing the US withdrawal from the Intermediate-range Nuclear Forces (INF) treaty with Russia. Thus, the US is the enemy of world peace and human rights.
— Evo Morales Ayma (@evoespueblo) 24 октября 2018 г.




























