Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում «Հարի Փոթերի» հիման վրա օրենքը սովորելու կուրս են մշակել՝ տեղեկացնում է BBC-ն։
Կուրսի ընթացքում ուսանողներին առաջարկվում է, ֆանտաստիկ պատմությունների եւ ռեալիստական իրավիճակների միջեւ զուգահեռ անցկացնելով, սովորել օրենքի դերը։
Պրոֆեսոր Շոուվիկ Կումար Գուխան, ով մշակել է այս կուրսը, կարծում է, որ այն կզարգացնի ստեղծագործական մտածողությունը։
Այս կուրսը, որ կրում է «Ինտերֆեյսը ֆանտաստիկ գրականության եւ օրենքի միջեւ․ Փոթերիանայի հատուկ շեշտադրում» անվանումը՝ 45 ուսումնական ժամից է բաղկացած։
Հարի Փոթերը մեծ համարում ունի Հնդկաստանում։ Այդ է պատճառը, որ հեղինակը ընտրել է հենց այս գիրքը, ոչ թե՝ «Գահերի խաղը» կամ «Աստղային ուղին»։




























