Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄն է շարժվում ավելի քան 3,6 հազար մարդ: Այս մասին հաղորդում է RT-ն:

«Ներկա պահին հաստատվել է, որ միգրանտների քարավանում մոտ 3630 մարդ կա, որոնք շարժվում են Մեքսիկայի տարածքով», -նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ նրանք հոկտեմբերի 24-ին Չյապաս նահանգի Ուիշտլա բնակավայրից ուղեւորվել են երկրի հյուսիս շարժվելու նպատակով: