Օդաչուները հարցման ժամանակ խոստովանել են, որ կան բաներ, որոնք նրանք երբեք չեն պատմում ուղեւորներին, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Daily Mail–ին։

Այսպես, օդաչուների խոսքով, նրանք երբեք սրահում գտնվող ուղեւորներին չեն ասի, որ չեն կարողանում գտնել օդանավակայանը, քանի որ «ներքեւում շատ են լույսերը»։

Նաեւ օդանավակայաններից մեկի օդաչուն խոստովանել է, որ երբեք խոցելիությունների մասին ամբողջ ճշմարտությունը չի ասում։ Նա պարզաբանել է, որ հորդորում է ուղեւորներին մնալ իրենց տեղերում եւ կապել ամրագոտիները, սակայն երբեմն ցանկանում է հավելել, որ դա անհրաժեշտ է, եթե նրանք չեն ցանկանում սեղմվել առաստաղին։

Օդաչուների մեծամասնությունը հավելել է, որ եթե ահաբեկիչը ներխուժի խցիկ սպառնալիքներով, այդ մասին նույնպես չեն ասի ուղեւորներին, քանի որ սրահում կարող է խուճապ սկսվել, որը հաստատ ավիավթարի կհանգեցնի։

Բացի այդ, օդաչուները չեն պատմում ինքնաթիռի տարիքի մասին եւ չեն բացահայտում սրահի մաքրության մանրամասները։