Հյուսիսային ծովի բելգիական ափին՝ Դե Կոկ հանգստյան գոտու շրջանում, 18 մետրանոց կետն ափ է նետվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոսոտին»՝ վկայակոչելով RTL հեռուստաալիքին:

Ոստիկանությունը բնակչությանը խնդրում է չմոտենալ մեռած կենդանուն:

Բելգիայի բնական գիտությունների ինստիտուտի տվյալներով, կետը ափ է  նետվել երեկ գիշերը: Պաթոլոգաանատոմիական անալիզը կպարզի, թե ինչպես է կենդանին հայտնվել Բելգիային տարածքային ջրերում: