Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են պատվանդան, որի վրա նստարան կա։ Այն պատկանել է հայտնի փարավոն Ռամզես II-ին կամ Ռամզես Մեծին։ Արտեֆակտները գտնվել են Կահիրեի արեւելյան Մատարիա շրջանում՝ տեղեկացնում է AP-ն։
Եգիպտագետ Մամուխ էլ Դամատին ասում է, որ 19 դինաստիա անցած գտածոն, հավանաբար, օգտագործվել է տոնախմբությունների կամ հասարակական հավաքների ժամանակ։
Ռամզես II-ը Եգիպտոսը կառավարել է ավելի քան 3000 տարի առաջ։ Նրան են վերագրվում Հին Եգիպտոսի սահմանների ընդլայնումը մինչեւ այժմյան Սիրիա եւ Սուդան։




























